News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակից այսօր ժամը 17։00-ին սկսված «Անոնիմուսների» երթը անսպասելի զարգացում է ունեցել (ֆոտոռեպորտաժ

Գայ Ֆոքսի դիմակներով Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մոտ 100 մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա։ Այստեղ Շանթ Հարությունյանը ցանկացել է փողոցը անցնել արգելված վայրով, ոստիկանները նրան փորձել են արգելել փողոցն անցնել։ Շանթի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ բախում է սկսվել։ Ոստիկանները՝ ռետինե մահակներով, ակտիվիստները՝ փայտերով, սկսվել է ծեծուջարդը։ Պայթուցիկներ են նետվել, տարածքը ծխի մեջ կորել է։

Ոստիկանները հերթով բերման են ենթարկում երթի մասնակիցներին, արդեն ոստիկանական բաժանմունք են տարել մոտ մեկ տասնյակ մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին ու նրա որդուն։

Հրմշտոցի ժամանակ վնասվել է NEWS.am-ի լրագրողը, նրան հրել են ավտոմեքենայի վրա, ապակին կոտրվել է, լրագրողի գլուխը վնասվել է։

Այս պահին ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր։ Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան։ Մաշտոցի պողոտան Օպերայի հատվածում փակ է։

Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ