Մաշտոցի պողոտայում երեկ՝ նոյեմբերի 5-ին, տեղի ունեցած բախումների ժամանակ Շանթ Հարությունյւանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը, փորձել է պաշտպանել վնասվածքներ ստացած NEWS.am-ի լրագրող Գայանե Ապրունցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:

«Ես իմացա, թե իրեն են ուզում խփել, ես իրեն գրկեցի, փաթաթվեցի, որ հանկարծ իրեն չկպնի ու իմ գլխին խփեցին էդ փեդով»,- պատմեց Շահենը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 5-ին Մաշտողի պողոտայում  «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի առաջնորդած «Անոնիմուսների երթի» ժամանակ տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժել էր նաեւ NEWS.am-ի թղթակից Գայանե Ապրունցը: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նկարահանել է NEWS.am-ի թղթակցի հետ տեղի ունեցած միջադեպը: