News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանը Նիկոլայ Բաղդասարյանն է: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաեւ Փաստաբանական պալատի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն, ավտոտեխնիկական փորձագետների միջազգային ասոցիացիայի անդամ, ավտոտեխնիկական փորձաքննությունների միջազգային փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Նա նշեց, որ գործում ներգրավվել է այսօր:

Նրանք բողոք են ներկայացրել դատախազին, որպեսզի փոխվի Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, քանի որ, ըստ փաստաբանի, դրա համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, հետեւաբար՝ այն ապօրինի որոշում է: «Դատախազը պետք է բավարարի, օրենքով գրված են ձերբակալման հիմքերը, օրենքով նախատեսված հիմքեր չկան, այն է՝ եթե թաքնվել է նախաքննության մարմնից, հայտնի չէ նրա գտնվելու վայրը կամ գտնվում է այլ տեղանքում»,- ասաց փաստաբանը: Թե ինչով է հիմնավորել նախաքննություն իրականացնող մարմինը Վարդան Պետրոսյանի ձերբակալման որոշումը, փաստաբանը առայժմ չցանկացավ հայտնել՝ հավելելով, որ դեռ պետք է այդ հարցերը համաձայնեցնի իր վստահորդի հետ:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի վիճակը ծանր է, բայց կայուն, դերասանն այսօր եւ վաղը կմնա «Սթրես» կենտրոնում, փաստաբանը այցելելու է նրան: Նիկոլայ Բաղդասարյանը չցանկացավ գործի մասին կարծիք հայտնել՝ նշելով, որ պետք է սպասել փորձաքննության եզրակացությանը:

Ի դեպ, ավելի վաղ Նիկոլայ Բաղդասարյանը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանել էր վթարը, եւ նշել, որ Վարդան Պետրոսյանը վարել է բարձր արագությամբ, չի պահպանել համապատասխան տարածություն, եւ փորձել է վերջին պահին արգելակել. ավտոմեքենաների հետքերից երեւում է, որ իր մեքենայի արգելակման արդյունքում ինքը մտել է «Նիվայի» տակ: «Մի դեպքում կարող է Վարդան Պետրոսյանը անմեղ դուրս գալ, եթե ըստ թողնված հետքերի, պարզվի, որ «Նիվա» մակնիշի մեքենան վթարին նախորդած պահին կտրել է Վարդան Պետրոսյանի մեքենայի դեմը, մտել է իր երթեւեկելի գոտի, միայն այդ դեպքում Վարդան Պետրոսյանը անմեղ կճանաչվի, մնացած դեպքերում ակնհայտ է, որ Վարդան Պետրոսյանը չի պահպանել համապատասխան տարածությունը, արագությունը եղել է բարձր, որի պատճառով էլ վթարի պատճառ է հանդիսացել»,- ասել էր Նիկոլայ Բաղդասարյանը: Դիտարկմանը, թե այժմ եւս նույն կարծիքին եք, նա նշեց, որ պետք է սպասել փորձաքննության եզրակացությանը, ուսումնասիրել մեքենաների վնասվածքները: http://news.am/arm/news/177387.html Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանի առողջական վիճակի կայունացումից հետո նրան կձերբակալեն: http://news.am/arm/ne

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ