News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Օլիմպիական ջահն ուղարկվել է տիեզերք.   «Սոյուզ ՖԳ» հրթիռը, «Սոյուզ ՏՄԱ-11Մ» տիեզերանավով ու «Սոչի 2014» ջահով հանդերձ, արձակվել է  «գագարինյան» մեկնարկային հրապարակից՝ Բայկոնուրից։

Մի քանի րոպե անց «Սոյուզ ՏՄԱ-11Մ» տիեզերանավը դուրս է եկել ՄՏԿ-ին մոտեցման ուղեծիր։

Տիեզերանավը կառավարում է ռուսաստանցի Միխայի Տյուրինը։ Նա եւ գործընկերները՝ ամերիկացի Ռիչարդ Մասթրակիոն եւ ճապոնացի Կոյիտի Վակատան կմիանան ՄՏԿ  մեկնած ռուսաստանցիներ Օլեգ Կոտովին, Սերգեյ Ռյազանսկուն, Ֆեոդոր Յուրիխչինին, ամերկացի Մայքլ Հոփկինսին եւ Կարեն Նայբերգին եւ իտալացի Լուկա Պարմիտանոյին։

ՄՏԿ-ին տիեզերանավի միակցումը  նախատեսված է նոյեմբերի 7-ին` Մոսկվայի ժամանակով 14:00-ին:

Բաց տիեզերք դուրս գալու ժամանակ, որը նախատեսված է նոյեմբերի 9-ին, տիեզերագնացներ Օլեգ Կոտովը եւ Սերգեյ Ռյազանսկին կայանից դուրս կհանեն օլիմպիական կրակը:  Տիեզերքում տեղի կունենան օլիմպիական կրակի հանձնման  փուլեր. «Սոյուզ ՏՄԱ 11-Մ»-ի անձնակազմը կրակը կհասցնի կայան, երկրորդ անձնակազմը` Օլեգ Կոտովը եւ Սերգեյ Ռյազանսկին, այն բաց տիեզերք դուրս կբերեն, երրորդ անձնակազմը` Ֆյոդոր Յուրչիխինը, ամերիկուհի Կարեն Նայբերգը եւ իտալացի Լուկա Պարմիտանոն, նոյեմբերի 11-ին այն կվերադարձնեն Երկիր` «Սոյուզ ՏՄԱ 09-Մ» տիեզերանավով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ