News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներին: Կարեւորելով կազմակերպության գործունեությունը մեր երկրում՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այն դրական արդյունքներ է տվել: «Ձեր միջոցով մարդիկ ստանում են առարկայական օժանդակություն եւ սեփական աշխատանքով բարելավում իրենց կյանքը»,- ասել է վարչապետը:    

«Հեյֆերն փրոջեքթ ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ 1999 թվականից ի վեր Հայաստանում իրականացվել է 62 ծրագիր՝ աջակցելով մոտ 10 հազար գյուղաբնակ ընտանիքների բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները: Նշվել է, որ ներկայում Հայաստանի ավելի քան 100 համայնքներում գործում են 13 ծրագրեր:

Կազմակերպությունը ՀՀ-ում կարիքավոր ընտանիքներին տրամադրում է  ընտանի կենդանիներ, տնկիներ, մշակաբույսերի սերմեր, փոքր դրամաշնորհներ, գյուղական կոոպերատիվներին` գյուղտեխնիկա եւ այլ սարքավորումներ:

Կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն աչքի են ընկնում իրենց բարձր արդյունավետությամբ եւ պատրաստակամություն են հայտնել դարձնել դրանք շարունակական:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարեգործական ծրագրերի շարունակականության համար եւ հայտնել ՀՀ կառավարության աջակցությունը դրանց իրականացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ