News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 8-ին ընդունել է «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» հայկական մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը, Համագործակցությունների եւ բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Պիետրո Թուրիլլը, նույն կազմակերպության Արդյունավետության գծով տնօրեն Հիլարի Հադդիգանը, ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (ՀԳՌԿՄ) ծրագրի շրջանակներում «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ»-ն աջակցում է արոտօգտագործողների կոոպերատիվների (ԱԿ) ստեղծմանը, կայուն զարգացմանն ու կառավարմանը: ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակներում գյուղտեխնիկայի գնման համար ԱԿ-ներից պահաջված 50% համաֆինանսավորման գումարի 30%-ը փոխանցում է կազմակերպությունը, իսկ 20%- ը` կոոպերատիվը:

«Մեր համագործակցությունն արդյունավետ է եւ շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար: Համոզված եմ, որ այն շարունակություն կունենա նաեւ ապագայում: Կան շատ խնդիրներ, որոնք կարող ենք լուծել համատեղ ուժերով»,- ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը:

Կազմակերպության Համագործակցությունների եւ բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Պիետրո Թուրիլլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար եւ պատրաստակամություն է հայտնել ապագայում եւս շարունակել համագործակցությունը :

Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփել են ծրագրի առաջին փուլի իրականացման ընթացքն ու քննարկել համագործակցության այլ ուղղություններ:

2014 թվականին կլրանա «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության Հայաստանում գործունենության ծավալման 15- ամյակը եւ այդ առթիվ նախատեսված է կազմակերպության ղեկավարի այցը Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ