News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Արարատ քաղաքում նոյեմբերի 10-ին կայացած քաղաքապետի արտահերթ ընտրություններում հաղթանակ է տարել հանրապետական թեկնածուն` Հայկ Հայկյանը:

ԿԸՀ նախնական արդյունքներով, Հայկյանը ստացել է 4544 քվե, իսկ նրա մրցակիցը` ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը` 4214 քվե:

Պաշտոնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է 8921 ընտրող` գրանցված 13 հազար 218-ից: Անվավեր քվեաթերթիկների թիվը 160 է:

Նշավան համայնքում ՀՀԿ-ական Պապ Հակոբյանը ստացել է 427 քվե, իսկ նրա մրցակից, անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը` 209 քվե:

Նշենք, որ Արարատ քաղաքում առաջադրվել էին ԲՀԿ-ից Սամվել Բարսեղյանը, ով աշխատում է «Արարատ ցեմենտ» գործարանում՝ որպես արտադրության պետ, ՀՀԿ-ից՝ Հայկ Հայկյանը:

Նշավանում եւս առաջադրվել էին երկու թեկնածու՝  ՀՀԿ-ից Պապ Հակոբյանը եւ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը:

Արարատում գործել է 7 տեղամաս, Նշավանում՝ մեկը: Դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմել էր 6 հասարակական կազմակերպություն:

Արարատում ընտրությունների ընթացքում ԲՀԿ-ն հայտնել էր բազմաթիվ ընտրակեղծիքների մասին:

Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ