ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ վեցյակի բոլոր անդամները ստորագրել են Իրանի վերաբերյալ գործարքի տակ, սակայն ԻԻՀ-ն պատրաստ չէր ընդունել այն:

Աբու Դաբիում լրագրողների հետ զրույցի ժամանակ նա պատասխանել է այն հարցերին, թե ինչու միջազգային միջնորդների «վեցյակին» եւ Իրանին չի հաջողվել համաձայնության գալ:

Շվեյցարիայում նոյեմբերի 10-ին ավարտվել են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: