News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդն այսօր՝ նոյեմբերի 15-ին գաղտնի քվեարկությամբ ակադեմիայի ռեկտոր է ընտրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանին: 

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ կետի համաձայն ռեկտորն ընտրվում է Խորհրդի կողմից բաց մրցույթի կարգով՝ գաղտնի քվեարկությամբ, Խորհրդի անդամների առնվազն հինգ ձայնով ընդունված որոշմամբ: Եթե Խորհուրդը ռեկտորի պաշտոնի համար թեկնածուների հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացված հայտերի թվից չի ընտրում Ռեկտոր, ապա Ռեկտորին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը ` հայտ ներկայացրած թեկնածուների թվից:  : Մինչեւ թափուր պաշտոնի համար հայտերի ընդունման ժամկետի ավարտը /նոյեմբերի 11-ը/ հայտ են ներկայացրել Արտյոմ Գեղամյանը  եւ Ռուբեն Մելիքյանը: 

Այսօր կառավարման խորհուրդը ռեկտորի թեկնածուների հայտերն ու ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն  օրենքի պահանջներին ուսումնասիրելուց հետո գաղտնի քվեարկությամբ միաձայն՝ 6 կողմ 0 դեմ համամասնությամբ արդարադատության ակադեմիայի ռեկտոր ընտրեց Ռուբեն Մելիքյանին:  ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռուբեն Մելիքյանը հրաժարական կտա: 

Տպել
Ամենաշատ