News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում նոյեմբերի 14-ից 17-ը անցկացված խոշորագույն ցուցահանդեսում Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել ցուցահանդեսի մյուս մասնակիցների, այցելուների եւ թուրքական իշխանությունների շրջանում։

Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանի աջակցությամբ հայաստանյան 11 ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացրել են նոյեմբերի 14-ից 17-ը Դիարբեքիրում կազմակերպված Մերձավոր Արեւելքի խոշորագույն ցուցահանդեսին, որն իր մեջ ներառել էր 3 ցուցահանդեսներ՝ «Մերձավոր Արեւելքի կահույքի եւ դեկորացիաների», «Մերձավոր Արեւելքի սննդի» եւ «Մերձավոր Արեւելքի նորաձեւության»:

Սննդի, արդյունաբերության, շինարարության, տեքստիլ եւ կոսմետոլոգիայի ոլորտը ներկայացնող հայկական ընկերությունների նկատմամբ խիստ հետաքրքրություն են ցուցաբերել թե ցուցահանդեսին մասնակցող այլ ընկերություններ, թե թուրքական իշխանությունների ներկայացուցիչները, թե այցելուները։

Ցուցահանդեսի բացումից րոպեներ անց արդեն Հայաստանի տաղավարին են մոտեցել Դիարբեքիրի նահանգապետ Ջահիթ Քըրաջը, Դիարբեքիրի նահանգային ոստիկանապետ Ռեջեփ Գյուվենը, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներ Գալիփ Էնսարիօղլուն, Ջումա Իչթենը, Օյա Էրոնաթը եւ այլ պաշտոնյաներ։

Հայաստանյան ընկերությունների հետ փոխհամագործակցելու առաջարկով են հանդես եկել նաեւ Հյուսիսային Իրաքից ժամանած գործարարները։

Ցուցահանդեսի մասնակից մյուս ընկերությունների ներկայացուցիչները եւ այցելուները զարմանում էին՝ տեսնելով Հայաստանի տաղավարը։ Այցելուների մի մասն էլ հույս էին հայտնում, որ շուտով առիթ կունենան տաղավարում ներկայացված հայկական արտադրանքը գտնել իրենց խանութներում։

Լուսանկարները՝ Նարեկավանք Տուրի

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news