News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, երեկոյան արտառոց դեպք է տեղի ունեցել Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռում: Ականատեսը NEWS.am–ին պատմել է, որ մի երիտասարդ իրեն այնքան անպարկեշտ է պահել, որ մինչեւ ինքնաթիռի վայրէջքը, ինքաթիռից ահազանգել են օդանավակայանի իրավապահներին:

28-ամյա երիտասարդը, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, Երասխի բնակիչ է, նախ փորձել է ծխել ինքնաթիռի զուգարանում, ինչը արգելելուց հետո, սկսել է անպարկեշտ վարք դրսեւորել ինքնաթիռում գտնվող իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Երիտասարդը փորձել է ոտնձգություններ կատարել ուղեւորուհիների եւ բորտուղեկցորդուհիների նկատմամբ: Ինքնաթիռի անձնակազմի ու ուղեւորների՝ կարգի հրավիրելու կոչերը ոչ մի ձեւ չեն ազդել գերակտիվ երիտասարդի վրա:

Վայրէջք կատարելուց հետո ոստիկանները ստիպված են եղել նրան պատասխանատվության ենթարկել: Միջադեպը հասատատել են նաեւ ոստիկանությունից, սակայն առանց մանրամասների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ