News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում 1 տարի առաջ կնոջը սպանելու համար պատիժը կրելուց հետո բանտից ազատված Մ.Յ.-ն պարանով խեղդել է 19-ամյա հարսին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  դեպքի մասին հայտնի է դարձել, երբ Մ.Յ.-ի որդին դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, թե կինը անհետացել է եւ կասկած է հայտնել, որ կարող է նրան վնասած լինի իր հայրը, ով 11 տարի առաջ դանակահարելով սպանել էր մորը։

Ստամբուլի Շիլեի շրջանում ժանդարմերիայի 300 զինվորականներ շների ուղեկցությամբ փնտրել են 19-ամյա հարսին եւ նրա դին գտել մի փոսի մեջ մերկ վիճակում թաղված։ Երիտասարդ կինը մահացել էր պարանով խեղդելու հետեւանքով։

Ոստիկանները դատախազից հրահանգ ստանալով բերման են ենթարկել Մ.Յ.-ին, ում դեմքին եւ պարանոցին եղել են եղունգներից ստացված վերքեր, որոնք ըստ ոստիկանների, հասցրել է սպանությանը դիմադրած 19-ամյա հարսը։ Ավելի ուշ, ոստիկանությունում Մ.Յ.-ն խոստովանել է, որ ինքն է սպանել հարսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ