News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության արժույթը 20 տարեկան է: 1993 թ. նոյեմբերի 22-ին ժամը 00:00-ից Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ դրվեցին 1993 թ. նմուշի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 10, 25, 50, 100, 200 եւ 500 դրամանոց բանկային տոմսերը: Փոխանակման համար ընդունվել էր 1 դրամ = 200 ռուբլի հարաբերությունը:

1994 թվականի փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեցին առաջին շարքի ալյումինե մետաղադրամները` 10, 20, 50 լումա եւ 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով:

1994 թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվեցին 1994 թ. նմուշի 1000 դրամ, իսկ 1995 թ. սեպտեմբերի 6-ին` 1995 թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները: 1998 թ. սկսած թողարկվել են 50, 100, 500, 1000, 5000, 10000 եւ 20000 դրամ անվանական արժեքներով թղթադրամների երկրորդ շարքի թողարկումները:

2001 թ. հունիսի 4-ին ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվել 50000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: 2004-2005 թթ. շրջանառությունից դուրս են բերվել 1993-1995 թթ. նմուշի եւ 1998 թ. նմուշի 50 ու 100 դրամ անվանական արժեքներով թղթադրամները:

2003-2004 թթ. շրջանառության մեջ են դրվել երկրորդ շարքի մետաղադրամները` 10, 20, 50, 100, 200 եւ 500 դրամ անվանական արժեքներով: 2009 թ. օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել հիշատակային թղթադրամը` 100000 դրամ անվանական արժեքով: Թղթադրամի վրա պատկերված է Եդեսիայի թագավոր Աբգար Ե-ն:

Ազգային արժույթի թողարկման բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ