News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը  հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումները եւ կշարունակի համագործակցությունն այն ոլորտներում, որոնք համատեղելի են Երեւանի նոր պարտավորությունների հետ: Այս մասին նոյեմբերի 22-ին «Վարշավայից դեպի Վիլնյուս. Խաչմերուկներում Հայաստան և Վրաստան» կոնֆերանսի ընթացքում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերությունը» նախատեսում է Եվրամիության եւ «ԱԳ» անդամ վեց երկրների «people to people» շփումների ուղղությամբ դրական շարժ: «Շուտով Լիտվայում կանցկացվի «Արեւելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովը՝ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում: Դա ԵՄ-ում Լիտվայի նախագահության ամենախոշոր բազմակողմ իրադարձությունը կդառնա», - նշել է  Հրիսթեան՝ հավելելով, որ  «Արեւելյան գործընկերության»  գագաթաժողովները երկու տարին մեկ են գումարվում:

Դեսպանը հայտարարել է, որ այդ հանդիպման  նպատակներն արդեն որոշված են, եւ ապագայի հեռանկարները՝ կանխորոշված: Նա նշել է, որ հանդիպման արդյունքներն ամփոփվելու են համատեղ հայտարարության մեջ, որը կդառնա «ԱԳ»-ի հետագա զարգացման սկիզբը: «Վիլնյուսի գագաթաժողովը կարեւոր առաջընթաց կգրանցի գործընկեր երկրների հետ մեր հարաբերությունների զրագացման գործում եւ օրակարգ կսահմանի հաջորդ երկու տարիների համար: ԵՄ-ն կորոշի իր դիրքորոշումը Մոլդովայի եւ Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիր նախաստորագրելու հարցում», - ընդգծել է Տրայան Հրիսթեան:

Նա նշել է, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի պարզեցման եւ հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը ստորագրվել եւ վավերացվել են, եւ սպասվում է, որ դրանք ուժի մեջ կմտնեն 2014թ. հունվարի 1-ից: «ԵՄ-ն հաշվի  է առել Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը՝ այդպիսով հրաժարվելով Ասոցացման համաձայնագրից, ինչպես նաեւ դրա բաղկացուցիչ մասից` DCFTA (խոր եւ համապարփակ ազատ  առեւտրի գոտի): Այնուամենայնիվ, ԵՄ-ն աշխատելու է նաեւ Վիլնյուսից հետո` մեր հայ գործընկերների հետ Հայաստանի սկզբունքներին եւ Երեւանի ընտրած արտաքին քաղաքականության ուղղվածության հետ համատեղելի  ձեռքբերումների ուղղությամբ», - եզրափակել է Տրայան Հրիսթեան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ