News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր գիշեր Էրեբունի համայնքում ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` Ժամը 4-ի սահմաններում Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակիչները կրակոցի ձայն են լսել, ահազանգել իրավապահներին, շտապօգնություն: Քիչ անց նույն շենքի բնակչին` 30-ամյա Ռոմանին հայտնաբերել են բնակարանում մահացած՝ հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տվյալների, նա որսորդական հրացանով կրակել է կրծքավանդակին:

Ինքնասպանությունը շոկ է առաջացրել հարեւանների ու իր ծանոթների շրջանում, քանի որ երբեք նա աչքի չի ընկել անհավասարակշիռ վարքով: Բոլորը զարմացած են եւ չեն պատկերացնում՝ ինչը կարող էր ստիպել երիտասարդ տղամարդուն վերջ տալ կյանքին:

Նշենք, որ նա Հայ-Հունական քոլեջի փոխտնօրենն էր: Ռոմանը ապրում էր մոր հետ, ամուսնացած չէր: Ըստ հարեւանների՝ նրա մոտ հայտնաբերվել է մի քանի գրություններ, որոնցով տղամարդն իր արարքի համար ներողություն է խնդրել մորից եւ քեռուց: Այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ