News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական միություն պատրաստ են մտնել Հայաստանը, որն արդեն արել է առաջին քայլը, հերթի մեջ են Ղրղըզստանը, Տաջիկստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ: Այս մասին Կազանի «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա. Ձեռքբերումներ եւ խնդիրներ» հանրային միջազգային համաժողովի բացմանը հայտարարել է  «Ռուսհամագործակցության» ղեկավար Կոնստանտին Կոսաչեւը:

Եվրասիական տնտեսական միությունը 2015թ. հունվարի 1-ից պետք է փոխարինի Մաքսային միությանը, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը, իսկ Ուկրաինան ունի դիտորդի կարգավիճակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մենք պետք է անհրաժեշտ պայմաններ ստեղծենք, որպեսզի հարմարավետ լինի բոլորի՝ եւ միության գործող երկրների, եւ նոր անադամագրվողների համար», - ասել է Կոսաչեւը:

Նա նշել է, որ միջազգային միության ստեղծումը «ոչ թե տարածաշրջանային, այլ գլոբալ նախագիծ է», եւ ներկայիս փուլում Եվրասիական միությունը «գտնվում է իր զարգացման կարեւոր կետում»:

«Մենք այժմ քննարկում ենք ոչ միայն ինտեգրման հեռանկարների հարցերը, այլեւ առաջին ձեռքբերումները», - ընդգծել է  «Ռուսհամագործակցության» ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ