News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

43-ամյա Ռոբերտ Օ.-ն մեղադրվում է Կարինե Օ-ին առեւանգելու եւ բռնաբարելու մեջ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 43-ամյա Ռոբերտ Օ.-ն առեւանգել է Կարինե Օ-ին, բռնաբարել եւ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131  հոդվածի  1-ին մասով (խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 218-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 138   հոդվածի 1-ին մասով` բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` 3-6  տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 28-ին: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը:

Տպել
Ամենաշատ