News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

26-ամյա Գառնիկ Թ.-ն նախկին ընկերուհուն, ով մատուցողուհի է աշխատել, պարզաբանումներ ստանալու համար հրավիրել է ռեստորանային համալիրի բակ եւ ծեծի ենթարկել:  Էրեբունի եւ Նուբարաշեն  վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 26-ամյա Գառնիկ Թ.-ն, գտնվելով Երեւան քաղաքի Արին-Բերդի 13 հասցեում գործող «Աչաջուր» ռեստորանային համալիրում, նույն համալիրի մատուցողուհի, իր նախկին ընկերուհի Աստղիկ Ս.-ի կողմից իր հասցեին այլ անձանց ներկայությամբ պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ անելու կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով բռնել է վերջինիս մազերից, բռնություն գործադրելով դուրս է բերել ռեստորանային համալիրի խոհանոցի բակ, գցել գետնին եւ ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ գլխի եւ դեմքի շրջանին: 

Նա Աստղիկ Ս.-ի առողջությանը պատճառել է ծանր վնաս` կյանքին վտանգ սպառնացող:

Քննելով գործը դատարանը վճռել է Գառնիկ  Թ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման` 3  տարի ժամկետով։ Միաժամանակ կիրառել ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 03.10.2013թ. որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ Գառնիկ  Թովմասյանին ազատել 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով նշանակված պատժից։

Տպել
Ամենաշատ