News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արգենտինայում առաջին անգամ ամուսնացել է շատ անսովոր մի զույգ. ամուսնական արարողության ժամանակ փեսացուն հղի է եղել, քանի որ մանկության տարիներին հարսնացուն տղա է եղել, հաղորդում է AFP-ն:

Քարեն Բրյուսելարիան եւ Ալեքսիս Տաբորդան Բուենոս Այրեսում ծանոթացել են տրանսսեքսուալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների հանդիպման ժամանակ:

Ալեքսիսը խոստովանել է, որ այնքան էլ չի զգում մայրական բնազդներ, բայց արդեն պատրաստ է ծննդաբերության, որը նշանակված է դեկտեմբերի 22-ին՝ կեսարյան հատմամբ:

Ավելի վաղ, 2010-ին, Արգենտինան դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որտեղ օրենքով թույլատրվել են նույնասեռ ամուսնությունները: Դրանից արդեն երկու տարի անց օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս տրանսսեքսուալներին փաստաթղթերում ազատորեն ընտրել իրենց սեռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ