News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակը գտնվում է ուժեղացված հսկողության ներքո, ոստիկանները չորս կողմից շրջապատել են այն: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա փոխանցմամբ՝  հրապարակը դեռ մարդաշատ չէ, մարդիկ գալիս են Հայաստանի եռագույն դրոշը ձեռքին, իսկ չորս կողմից ոստիկանության տարբեր ստորաբաժանումները ներկայացնող մեքենաներ եւ ծառայողներ են, այդ թվում՝ պարեկապահակային ծառայությունը, ճանապարհային ոստիկանությունը եւ կարմիր բերետավորները:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան այցի օրը` դեկտեմբերի 2-ին, ժամը 13։00-ին, տեղի է ունենալու հավաք Ազատության հրապարակում։ Դրան հաջորդելու է երթ դեպի ՀՀ Նախագահի նստավայր` Հյուսիսային պողոտա-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա ուղղությամբ։

Հավաքը եւ երթը նպատակ ունեն պահանջել ՀՀ գործող իշխանություններից՝ հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները, գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը, հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացից:

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից բերման են ենթարկվում բազմաթիվ ակտիվիստներ, այդ թվում՝ երթը նախաձեռնողները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ