News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակից դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կապակցությամբ «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության եւ մի շարք քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնած երթը` ընդդեմ Մաքսային միությանը, հասել է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկ, որտեղ ոստիկաններն արդեն պատ են կազմել եւ թույլ չեն տվել առաջ շարժվել։  Սկսվել է բախում ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ։  NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առաջին շարքում քայլող ակտիվիստներից 5-ին բերման են ենթարկել, այդ թվում՝ Ժուռանլիստների Ասպարեզ ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանին, Դավիթ Սանասարյանին։

Քանի որ Մաշտոցի մուտքը փակ է, ցուցարարները շրջվել են ու վերադարձել դեպի Հանրապետության հրապարակ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները վազելով բարձրացել են դեպի Նալբանդյան փողոց, որպեսզի ոստիկաններից շուտ հասնեն եւ նրանց թույլ չտան պատ կազմել։ Սակայն ոստիկաններին հաջողվել է պատ կազմել եւ փակել Նալբանդյան փողոցը։

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ անընդհատ բախումներ են լինում։

Մինչեւ այդ ցուցարարները Կառավարության շենքի մոտ Կառավարության դիմումների և նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին հանձնել էին իրենց նամակը, որում ներկայացնում էին իրենց պահանջը՝ հրաժարվել Մաքսային միությանը միանալուց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ