News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում կանցկացվի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:  

Միջոցառմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, կմասնակցեն ԱՄՆ-ի մայրաքաղաքում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների ոլորտի գործիչներ եւ ամերիկահայ համայնքի առաջնորդներ:

ԱՄՆ-ի Կոնգրեսի այցելուների կենտրոնում կայանալիք միջոցառումը կազմակերպել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների հետ համատեղ:

Կոնգրեսում դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ելույթով հանդես կգա ԼՂՀ-ի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ