News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձորի ավագանու դեկտեմբերի 4-ի նիստում հաստատվել են քաղաքի 4 մանկապարտեզների տնօրենների պաշտոնում քաղաքապետ Սամվել Դարբինյանի ներկայացրած թեկնածուները:

NEWS.am-ի Վանաձորի թղթակիցը հաղորդում է, որ դրանցից մեկում տնօրեն է նշանակվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դուստրը` Աննա Դարբինյանը, մյուսում՝ նրա  եղբոր դուստրը` Ալլա Դարբինյանը, 3-րդում՝ նրա աներձագի կինը`  Գայանե Սարգսյանը, չորրորդում՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Սարիբեկյանի դուստրը` Արփինե Սարիբեկյանը:

Ավագանու 20 անդամներից նիստին մասնակցել 12-ը, որոնք միաձայն հաստատել են քաղաքապետի ներկայացրած թեկնածությունները։

Տպել
Ամենաշատ