News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Globe Education»-ը Հայաստանում բիզնես-դպրոց կբացի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համատեղ: Համապատասխան համաձայնագրի նախագիծը արտոնվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Նոր «Հայաստանում բրիտանական բիզնես-դպրոց» ՓԲԸ-ում «Globe Education»-ին պատկանելու է բաժնետոմսերի 51 տոկոսը, համալսարանին՝ 44, պետությանը՝ 5:

Դպրոցը հայ ու օտարերկրյա ուսանողներին մագիստրոսական ծրագիր է առաջարկելու անգլերենով: «Globe Education Ltd»-ի չորս գործընկեր-բուհերից Հայաստանի հետ համագործակցելու է Քարդիֆի Metropolitan համալսարանը: Բիզնես դպրոցի դասախոսների 90 տոկոսը կլինեն « Globe Education»-ի պրոֆեսորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ