News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 5-ին «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիների երթը հսկող Ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան աշխատակից, ոստիկանության փոխգնդապետը մեքենան վարում էր առանց ամրագոտու,  ծխախոտը ձեռքին։ NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը տեսնելով՝ նա թաքցրել է ծխախոտը եւ պահանջել, որ լրագրողն անջատի տեսախցիկը։

Այնուամենայնիվ, մեր թղթակցին հաջողվել է լուսանկարել բարձրաստիճան ոստիկանին ծխախոտը ձեռքին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով տրանսպորտային միջոցներում վարորդի կողմից ծխելը համարվում է օրենքի խախտում եւ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ