News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստը  կկայանա երկուշաբթի օրը Բրյուսելում, հայկական պատվիրակությունը կգլխավորի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին հայտնել են արտգործնախարարության մամուլի ծառայությունից:

Հայաստանը եւ ԵՄ-ն նոյեմբերի 29-ի Վիլնյուսի գագաթաժողովի վերջում հանդես էին եկել ասոցացման եւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի նախաստորագրումից հրաժարվող պաշտոնական հայտարարությամբ` հաշվի առնելով Երեւանի միջազգային նոր պարտավորությունները:  Հայտարարության մեջ նշվել էր  Հայաստան-ԵՄ Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագիրն արդիականացնելու անհրաժեշտության վերաբերյալ կողմերի համաձայնության մասին:

Նույն օրը տեղի կունենա ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստը: Նիստին նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հիմնախնդիրը, ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ եւ տրանսպորտային բնագավառներում համագործակցությունը, ինչպես նաեւ ԵՄ-ի օգնության ծրագրերը եւ առաջիկա համագործակցության հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ