News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Լիբանանի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ ծրագրում է նամականիշ թողարկել լիբանանյան Բիքֆայա քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պատկերով: Այդ մասին գրում է «Asbarez» թերթը:

Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլյա Սեհնաուիի եւ Մեծի Կիլիկիո տան հայոց կաթողիկոս Արամ I-ի միջեւ հանդիպման ընթացքում հոգեւոր առաջնորդը քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը ու բացատրել հուշարձանի նշանակությունը, որը կառուցվել է 1965թ.-ին՝ ցեղասպանության 50-ամյա տարելից առթիվ:

Այնուհետեւ Արամ I-ը շնորհակալություն է հայտնել Լիբանանի ժողովրդին ցուցաբերած հանդուրժողականության համար ու առաջարկել է, որպեսզի հեռահաղորդակցության նախարարությունը նամականիշները թողարկի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պատկերով: Նախարարն իր հավանությունն է տվել նախագծին ու խոստացել իրականացնել այն 2014թ.-ի սկզբին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news