News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ տեղի է ունեցել ԱՄՆ-ի եւ Կուբայի առաջնորդների պատմական ձեռքսեղմումը:

Ամբիոնից Մանդելայի պատվին խոսքով հանդես գալու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է մյուս պետությունների ղեկավարներին, որոնց թվում է եղել նաեւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն:

Օբաման ու Կաստրոն միմյանց ձեռք են սեղմել, մի քանի բառ փոխանակել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողությունը կայանում է Յոհանեսբուրգի ֆուտբոլային մարզադաշտում:

Աշխարհը հրաժեշտ է տալիս Նելսոն Մանդելային

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Կուբայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1961թ.-ին: Վերջին անգամ ԱՄՆ-ի եւ Կուբայի առաջնորդները միմյանց ձեռք սեղմել էին 2000թ.-ին: Այն ժամանակ երկրների ղեկավարներն էին Բիլ Քլինթոնն ու Ֆիդել Կաստրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ