News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ կառավարության նիստի ավարտից հետո: «Երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել հազար խորանարդ մետրի դիմաց հարյուր դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»,-ասել է նախարարը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված չէ «վերցրու կամ վճարիր» բանաձեւով եւ կարող է գնել ցանկացած ծավալ՝ ըստ իր հայեցողության: Այս առումով, հավելել է նա, Հայաստանի համար պայմանները շատ ավելի մեղմ են, քան Ռուսաստանի մյուս առեւտրային գործընկերների համար:

Նախարարն ընդծել է, որ Իրանին որեւէ էներգաօբյեկտների փոխանցման հարցը եւս չի քննարկվել: «Մենք Ռուսաստանին վաճառել ենք էներգաօբյեկտներ, այլ ոչ թե զիջել՝ գազի շահավետ գնի դիմաց: Նման բան չի եղել: Իրանական կողմից եւս խոսակցություններ են տարվել: Ժամանակին, եթե հիշում եք, իրանական կողմին առաջարկվել էր Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը: Սակայն մեր գործընկերները անհրաժեշտ չին գտել այնտեղ ներդրումներ կատարել»,-ընդգծել է Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի վեցին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի  դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանին որեւէ բան չի խանգարում Հայաստանին, որպես իր բարեամական երկրի, գազը վաճառել հարյուր դոլարով: Օրեր անց նախարար Մովսիսյանը հայտարարել էր, որ Իրանը պաշտոնապես Հայաստանին երբեք չի առաջարկել 189 դոլարից ցածր գնով գազ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ