News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակել է ՌԴ քաղաքացի, քաղաքագիտության դոկտոր, ճանաչված հրապարակագիր Արկադի Վարդանյանի, գյուղակադեմիայի նախկին դասախոս Արսեն Ավետյանի եւ վարորդ Վարուժան Սավտալյանի դատավճիռը, հաղորդում է Aravot.am-ը: 

Ըստ այդմ, Արկադի Վարդանյանը դատապարտվել է 10 տարի ազատազրկման, Արսեն Ավետյանը՝ 11 տարի ժամկետով ազատազրկման: Նրանց պատժի սկիզբը կհաշվվի այս տարվա մայիսի 18-ից:

Հիշեցնենք, որ վկայակոչելով ԱԱԾ մամուլի կենտրոնին, Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 18-ին Երեւան քաղաքում ձերբակալվել էին Արսեն Ռոբերտի Ավետյանը եւ Արկադի Արշավիրի Վարդանյանը, որոնք կասկածվում են Արսեն Ավետյանի հոր` Ռոբերտ Աբրահամի Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ: Ըստ ձեռք բերված տվյալների` Արսեն Ավետյանը եւ Արկադի Վարդանյանը պլանավորել, միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար: Իրավասու մարմինների կողմից օրենքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստացված տեղեկությունների հիման վրա դեռեւս 2013թ. մայիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 2-րդ մասին 7-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով սպանության նախապատրաստություն): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ