News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն եւ նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է: Այդ մասին ասվում է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնության հայտարարության մեջ:

«Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երեւանի փողոցներով: Նրանք եւս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թեւակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ եւ ավելի ցածր աշխատավարձերով:

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել եւ համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան»,- ասվում է հայտարարության մեջ:

Տպել
Ամենաշատ
Partner news