News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թալինի թիվ 1 դպրոցի աշակերտներից մեկը երեկ` դեկտեմբերի 13-ին ինքնասպանություն է գործել: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրա դին հայտնաբերել են տանը կից ավտոտնակում` կախված վիճակում:

Ընտանիքի անդամները նրան շարֆով կախված հայտնաբերելուց հետո արագ տեղափոխել են Թալինի հիվանդանոց` փորձելով պատանու կյանքը փրկել, սակայն նա արդեն մահացած է եղել: Ինքնասպանությունը շոկի մեջ է գցել երեխային հարազատներին, աշակերտներին: Հայտնի չէ, թե ինչը կարղ էր դրդել նրան նման քայլի դիմել: Պատճառների մասին պաշտոնապես եւս տեղեկություն չեն հայտնում:

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում միայն նշել են, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ