News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր Sozcu պարբերականի սյունակագիր, հայերի հանդեպ թշնամանք հրահրող հրապարակումներով հայտնի լրագրող Էմին Չոլաշանն իր «Թայիփ-Ահմեդ. համատեղ կատակերգություն» հրապարակման մեջ խիստ քննադատության է ենթարկել Դավութօղլուի՝ Երեւան կատարած այցի ընթացքում արած հայտարարությունները։

Sozcu-ի լրագրողը, անդրադառնալով Դավութօղլուի՝ «Տեղահանությունը չենք խրախուսում։ Այն անմարդկային քայլ էր։ Իթթիհադականների արածն ամբողջովին սխալ գործողություն էր» արտահայտությանը, ասել է, թե Դավութօղլուն պատմություն չգիտի։ 

Էմին Չոլաշանն ընթերցողին փորձել է հավատացնել, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը դավաճանել են Օսմանյան պետությանը եւ հայերին ստիպված են եղել տեղափոխել պատերազմական շրջաններից։

«Դավութօղլուն միայն մի բան չի ասել. Այո, ցեղասպանություն ենք արել եւ հայերից ու ամբողջ աշխարհից ներողություն ենք խնդրում։ Եթե մի օր նման բան ասի, հանկարծ չզարմանաք»,-հեգնել է հակահայ լրագրողը։

Նշենք, որ Երեւան կատարելիք այցից առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրենք չեն խրախուսում տեղահանությունը եւ որ այն անմարդկային քայլ է եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ