Չինական «Չանէ-3» տիեզերական սարքը բարեհաջող վայրեջք է կատարել լուսնի վրա: Ինչպես հաղորդել է կենտրոնական հեռուստաընկերությունը, կապն ընդհատվել է 720 վայրկյանով, որից հետո թռիչքների վերահսկողության վարչության պեկինյան կենտրոնում տեղեկություն է ստացվել բարեհաջող վայրեջքի մասին:
«Չանէ-3»-ը վայրէջք է կատարել Ծիածանի ծոցում: Դրանում է գտնվում առաջին չինական լուսնագնացը, որը ստացել է «Նեֆրիտե նապաստակ» անունը: Սա ինքնուրույն տեղաշարժվող սարքավորում է մոտ 100 կգ քաշով ու պետք է լուսնի վրա գտնվի նվազագույնը երեք ամիս: Նախկինում հաղորդում էին, որ սարքը Երկրի արբանյակ կհասցնի ՃԺՀ դրոշը: Սպասվում է, որ լուսնագնացը կթողնի «Չանէ-3»-ը ու իր առաելությունը կսկսի կիրակի երեկոյան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Չանէ-3»-ը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին Սիչան կայանից Սիչուան նահանգի հարավ-արեւմուտքում «Չանչժեն-3Բ» հրթիռակրի արդիականացված տարբերակի օգնությամբ: Այս թողարկումը լուսինն ուսումնասիրելու չինական ծրագրի մաս է կազմում:





























