News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցավոք, 2013-ը Հայաստանի քաղաքացիների համար հիասթափությունների տարի էր՝ տարեցտարի կյանքը վատանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ տարեցտարի աճում է այն քաղաքացիների թիվը, որոնք լքում են երկիրը, ավելանում է գործազրկության տոկոսը, դրան զուգահեռ նաեւ այն մարդկանց տոկոսը, որոնք չեն վստահում իշխանություններին. «Դրանք իսկապես երկրի համար լրջագույն մարտահրավերներ են եւ դրանից ենթադրություններ չանել՝ շարունակելով միեւնույն սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, Հայաստանի համար իսկական աղետ կլինի: Պարզապես չեմ կարող նշել գոնե մի սոցիալ-տնտեսական ոլորտ, որտեղ նվաճումներ գրանցված լինեին: Այդ ամենը կարող է անդառնալի կորուստների պատճառ հանդիսանալ, ուստի հարկավոր է իրական քայլեր ձեռնարկել»:

Զոհրաբյանի կարծիքով՝ Հայաստանն այնքան ողբալի վիճակում է, որ ոչ մի քաղաքական ուժ ի վիճակի չէ դուրս բերել նրան այդ վիճակից: ԲՀԿ ներկայացուցիչը նշել է առողջ քաղաքական ուժերի կոնսոլիդացման անհրաժեշտությունը, որոնք իրապես անհանգստացած են ստեղծված իրավիճակով: «Հարկավոր է կոնսոլիդացնել ոչ միայն առողջ քաղաքական ուժերը, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Նրանց ակտիվությունն արդեն իսկ հուսադրում է, որ դեռ ամեն ինչ կորած չէ»,-եզրափակել է Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ