News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեմ ցանկանում կռռալ, սակայն վախենամ, որ ղարաբաղյան հարցը Հայաստանի իշխանությունների համար առեւտրի թեմա կդառնա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Այսինքն՝ իշխանությունը պահպանելու համար Սերժ Սարգսյանը «խաղադրույք» է կատարել նաեւ Ղարաբաղով: Նա արդեն տալու բան չունի, Հայաստանում ինչ որ կարող էր տալ, տվել է: Դա չի վերաբերում միայն նյութական արժեքներին, այլեւ՝ քաղաքական առումով եւս: Նա այլեւս իրավունք չունի լուծելու այս կամ այն հարցերը: Նա ինքն իր համար այդ իրավունքը չի պահպանել»,-ասել է ընդդիմադիրը:

Նրա խոսքով՝ «հիմա Սերժ Սարգսյանը ենթակայի կարգավիճակում է», հետեւաբար, ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նա կանի այն, ինչ իրեն թելադրեն. «Նա ի վիճակի չէ ընդդիմանալ, բռունցքով սեղանին հարվածել: Նա արդեն սպառել է այդ լիմիտը, քանի որ շատ է ստել ու նրա վարած արտաքին քաղաքականությունը այնքան հաճախ է պարտության հանգեցրել, որ ոչ ոք նրան լուրջ չի ընկալում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ