News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Հայլենդ քաղաքի խորհրդի անդամ Ջոդի Սքոթը Ադրբեջանի հյուպատոսության արտաքին ճնշման տակ փորձել էր չեղյալ հայտարարել Լեռնային Ղարաբաղի  Բերձորի հետ քույր քաղաքներ դառնալու վերաբերյալ նախկինում կայացված միաձայն որոշումը, սակայն` ապարդյուն: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Նրա ջանքերին ընդդիմացել են Լարի Մաքքալոնը եւ խորհրդի մյուս անդամները, որոնք վճռականորեն պայքարել են քույրացման վերաբերյալ որոշման  համար` չնայած Ադրբեջանի արտաքին միջամտության անտեղի փորձին:

Քաղաքապետը բանաձեւի նախագիծը ներկայացրել էր ԼՂՀ այցից հետո, որտեղ Բերձորում անձամբ տեսել էր մարդկանց եւ տեղական ինքնակառավարման մարմնի խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ձգտումը: Բանաձեւը խորհուրդը միաձայն ընդունել էր 2013թ. նոյեմբերի 26-ին, դրա օգտին քվեարկել էր նաեւ խորհրդի անդամ Ջոդի Սքոթը, սակայն հետո վերջինս փոշմանել էր` Ադրբեջանի ազդեցության տակ: 

2013թ. նոյեմբերի 17-ի` Հայլենդ քաղաքի խորհրդի անդամներին ուղղված նամակում Ադրբեջանի հյուպատոսությունը քննադատել էր խորհրդի որոշումը եւ փորձել կասկած առաջացնել` Հայաստանին մեղադրելով Լաչինի (Բերձոր) ողջ բնակչության էթնիկ զտումների մեջ: Այնուամենայնիվ,  Ադրբեջանի փորձն ապարդյուն էր,  քանի որ խորհրդի անդամներն ավելին էին իմացել Ադրբեջանի անցյալի, ինչպես նաեւ մարդու իրավունքների ներկայիս խախտումների եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնալիքների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ