News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am -ը զգալի կրճատումներով ներկայացնում է հրավիրված, Ավստրալիայի ազգային համալսարանում քաղաքականության եւ միջազգային հարաբերություններիի ոլորտում գիտաշխատող Քոլին Թաթցի հոդվածը` հրապարակված «The Conversation»-ում:

Ցեղասպանության զոհերը երկու անգամ են մահանում. նախ մահվան դաշտում, ապա ժխտողների տեքստերում, ովքեր պնդում են, որ «ոչինչ չի պատահել», կամ տեղի ունեցածն «այլ բան է»: 2015թ.-ին  երկու իրադարձությունների` Գալիպոլիի վայրէջքի եւ Օսմանյան կայսրությունում հայերի, ասորիների եւ հույների  ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին թուրքական ժխտողականությունը Ավստրալիայում շարունակում է լուրջ քաղաքական բանավեճի առիթ հանդիսանալ:

Հարավային Ավստրալիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգների խորհրդարանները պաշտոնապես ճանաչել են այս երեք փոքրամասնությունների ցեղասպանությունը: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի կողմից ասորիներին եւ Պոնտոսի հույներին  ցեղասպանության զոհ ճանաչելու որոշումից հետո (հայող ցեղասպանությունը ճանաչվել էր ավելի վաղ), Թուրքիայի ԱԳՆ - ն նշել է, որ պատգամավորները վիզա չեն ստանա    ԱՆԶԱԿ-ի վայրէջքի հարյուրամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Բարի Օ'Ֆարելի գլխավորությամբ պատասխանում նշվում էր, թե որքան վիրավորական է  ԱՆԶԱԿ-ի հիշատակի քաղաքականացնումը:

Չնայած Թուրքիայի կողմիցբոլոր սպառնալիքներին, որ ցեղասպանության պաշտոնական ճանաչումը  վերացնում է թուրք-ավստրալական բարեկամությունը, ԱՆԶԱԿ-ի հարյուրամյակի առթիվ միջոցառումների մանրամասն ծրագրերը շարունակվում են. Թուրքիան պատրաստվում է հարուստ ֆինանսական բերք հավաքել ռազմի դաշտում զբոսաշրջության շնորհիվ:

Այս փուլում Ավստրալիայի դաշնային կառավարությունը պաշտոնապես չի ճանաչում ցեղասպանությունը, սակայն լիովին հնարավոր է, որ իրականցնի դա 2015թ.-ին Գալիպոլիի միջոցառումներից հետո:

Օսմանյան կայսրությունը(քիչ ուշ արդեմ Թուրքական հանրապետությունը) 1914-1924 թթ. ընթացքում իրականացրեց հարկադիր ժողովրդագրական փոփոխությունների աննախադեպ ծրագիր: Նա ձգտում էր արմատածիլ անել դարեր ի վեր բնակվող ոչ մահմեդական բնակչությանը` համարելով դա իր տարածքային, մշակութային, կրոնական ու լեզվական ամբողջջականության պաշտպանության միակ միջոց:

Միջազգային հանրությունն այն ժամանակ ճանաչեց իրադարձությունները: Բրիտանական ծովակալության  քարտուղար Ուինսթոն Չերչիլի խոսքով` «վարչական այս հոլոքոստ»  միջազգային անհապաղ արձագանքի է արժանացել: Օգնության հանձնաժողովներ ձեւավորվել են ողջ աշխարհում: 1915 թ.- ի մայիսին դաշնակիցների համատեղ հայտարարության մեջ ասվում է. « Հաշվի առնելով Թուրքիայում այս նոր հանցանքները մարդկության եւ քաղաքակրթության դեմ, դաշնակից կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք պատասխանատվության կենթարկեն Օսմանյան կառավարության անձամբ բոլոր անդամներին եւ նրանց գործակալներին, ովքեր ներգրավված են այդ զանգվածային կոտորածներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ