ԱՄՆ-ում 40 միլիոն կրեդիտային ու դեբետային քարտերից անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հայտարարել է ամերիկյան առեւտրային Target ընկերությունը:
Target-ի տվյալներով՝ օգտագործողների անձնական տվյալները գողացել են նոյեմբերի 27-դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Սկսվել է հետաքննություն:
Ինչպես հայտնի է դարձել, անձնական տվյալների արտահոսք տեղի է ունեցել Target-ի առեւտրային ցանցում վճարումներ կատարելիս: Հնարավոր է, որ տուժել են ընկերության տասնյակ միլիոն հաճախորդներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























