Ամերիկյան Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում անցկացվում է մրցույթ մարդանման լավագույն ռոբոտի կոչման համար: Ամերիկայից, Ճապոնիայից, Չինաստանից, Կորեայից մեքենաների հնարավորությունները գնահատելու են դատավորները:

Հաղորդում են, որ առավել մեծ թվով միավորներ են ստանում այն ռոբոտները, որոնք նվազագույն չափով տվյալների ներմուծումից հետո իրականացնում են առաջադրանքը, ինչպես նաեւ նրանք, որոնք կարող են արագ արձագանքել վտանգին ու պաշտպանել մարդուն:

Նշվում է, որ ռոբոտները ցույց են տալիս տեխնիկայի հրաշքները. Բացում են դռներ, անցնում են դժվարանցանելի վայրերով եւ անգամ մեքենա են վարում, հաղորդում է «Ռոսիա 24»-ը:

Կարեւոր է, որ հանդիսատեսն արդեն այժմ կարող է գնահատել ռոբոտների ներուժը, քանի որ մոտ ապագայում դրանք կդառնան մարդկանց անփոխարինելի ընկերները, ասում են իրենք անդրոիդների հեղինակները: