News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը։ Ավանդույթը վերհանելու նպատակով դեկտեմբերի 21-ին «Ձմեռային փառատոն Հայաստան» նախագծի անդամները միջոցառում են կազմակերպել Խնկո Ապոր գրադարանում։ Փոքրիկներին խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել նրանց՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Հեքիաթասաց մորաքույրը փոքրիկների համար ընթերցել է «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» հեքիաթը:

«Կաղանդ պապը կերպար է, որ մենք ունեցել ենք մեր ավանդույթների մեջ, բայց շատ չենք հիշում, և հեքիաթը հենց դրա վրա է հիմնված, որ պիտի հիշենք, հավատանք, որ նրան հետ բերենք խլվլիկների հետ միասին»,- ասաց «Ձմեռային Փառատոն Հայաստան» նախագծի հեղինակ Րաֆֆի Նիզիբլյանը:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են պլաստպասե թափոններից և պոլիեթիլենային տոպրակներից պատրաստված բնապահպանական տոնածառեր, երեխաները սովորել են տոնածառի խաղալիքներ պատրաստել։

«Ձմեռային փառատոն Հայաստանը» արդեն 7-րդ անգամ է անցկացվում Հայաստանում։

Տպել
Ամենաշատ