News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» կողմից երեւանցիների շրջանում կատարված հարցումների համաձայն` լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն է ճանաչվել Աշտարակ-Կաթը:

Ուսումնասիրություններն իրականացվել են 2013թ., հարցմանը մասնակցել է 1067 մարդ, ովքեր լավագույն տիտղոսին են արժանացրել հայկական 26 ընկերությունների: Սպառողները պատասխանել են հարցերին, թե հատկապես որ խանութներից են օգտվում, ինչ են խմում, ուտում եւ որտեղ են անցկացնում ժամանակը: Հարցաթերթիկները պարունակել են տասնյակ հարցեր, որոնց արդյունքում որոշվել են տարբեր ոլորտներում լավագույնը համարվող ընկերությունները:

Կաթնամթերքի ոլորտում սպառողները լավագույն կոչումը շնորհել են Աշտարակ-Կաթին:

Հիշեցնենք, որ Գելլափ Ինթերնեյշնլը շուկայական հետազոտությունների իրականացման ոլորտի առաջատարն է ամբողջ աշխարհում: Այն ներառում է տարբեր երկրներում շուկայական հետազոտություններով զբաղվող 77 անկախ ընկերություններ:

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությանը սպառողական շուկան մանրամասն ուսումնասիրելու առաջարկ էր արել Պանարմենիան Մեդիա Գրուպը, իսկ հուշագիրը կնքվեց ամռանը:

Տպել
Ամենաշատ