News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հաստատել է Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար կառուցվող «Նոր Հալեպ» թաղամասում բնակարանների տրամադրման կարգը: Այս մասին, ներկայացնելով որոշման նախագիծը,  հայտարարել է քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը: «Նոր Հալեպ» թաղամասը կառուցվում է Հայաստանում ապրել ցանկացող սիրիահայերի համար:

Բնակտարածքները կվստահվեն «Սիրիահայերի  խնդիրներով զբաղվող համակարգող կենտրոն» ՀԿ-ին: Սփյուռքի եւ քաղաքաշինության նախարարությունները կաջակցեն այդ ՀԿ-ին՝ բնակարանների բաշխման կարգը կազմելու հարցում:

Բնակարանները կտրվեն համաձայնագրերի հիման վրա, որտեղ կնշվեն բնակտարածքների ստացման եւ օգտագործման պայմանները:

Ավելի վաղ սփյուռքի նախարարությունը հայտնել էր, որ այդ թաղամասում բնակարան ստանալու համար դիմել են 600 սիրիահայ ընտանիքներ, որոնք պատրաստ են վճարել բնակարանի արժեքի 50 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ