Դիլիջանում հնչած կրակոցների առթիվ ստեղծվել է հատուկ քննչական խումբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:

Հատուկ քննչական խումբը քննություն է անցկացնելու Դիլիջանում հնչած նկրակոցների հետեւանքով երկու երիտասարդների մահվան դեպքի առթիվ, արդեն աշխատանքները մեկնարկել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին  Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի  պատճառը եղել է   նախկինում ունեցած    անհաշտ հարաբերությունը: Վիրավոր երիտասարդներից մեկին՝ Թեղուտի գյուղապետի 34-ամյա որդուն՝ Արտավազդ Թամրազյանին, տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը, որտեղ եւ նա մահացել էր։

Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանը (Նավո), ով եւս մահացել էր: Վերջինս  Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր  Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: Առայժմ ձերբակալվածներ չկան: