News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի դրական միտումներ ակնհայտ են: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով անցնող տարվա արդյունքները եւ խոսել գալիք տարվա անելիքներից, հաղորդում է Karabakh-open կայքը։

Նախարարի գնահատմամբ, 2013թվականը բավականին հետաքրքիր էր իր զարգացումներով՝ թե ԼՂՀ, թե նրա շուրջ, ինչպես նաեւ մի շարք մարտահրավերների դիմակայմամբ։

Գերատեսչության աշխատանքները հիմնականում երեք ուղղություններով էին ընթանում՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացների եւ սփյուռքյան կառույցների, Սփյուռքի հետ համագործակցության։ Տարվա ընթացքում աշխատանքներ իրականացվեցին նաեւ մի շարք երկրների հետ ԼՂՀ երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ըստ նախարարի, բոլոր ուղղություններում էլ որոշակի հաջողություններ արձանագրվեցին։

Անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Կարեն Միրզոյանը փաստել է, որ որեւէ լուրջ հաջողություններ չեն եղել, սակայն պետք է արձանագրել, որ տարեվերջյան հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ որոշակի նոր աշխուժություն է մտցրել գործընթացում։ «Որոշակի դրական միտումներ ակնհայտ են, հուսանք, որ դրանք ավելի վառ կերպով կարտահայտվեն գալիք տարվա ընթացքում։ ԼՂՀ-ն՝ արտգործնախարարության հետ միասին իր հերթին պատրաստ են իր լուման ներդնել այս գործընթացում»,-նշել է արտգործնախարարը։

Խոսելով, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի մասին, նա մատնանշել է տարվա ընթացքում տարբեր երկրամասերում օրենսդիր մարմինների, պետական տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումները, որոնք «գալիս են սատարելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, նրա ընտրված ուղին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ