News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անցնող տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում տարեկան կտրվածքով սպառողական գները կազմել են 105,8 տոկոս, իսկ Ռուսաստանում մեկ տոկոսային կետով ավել՝ 106,8 տոկոս: Նշենք, որ երկու երկրներում գնաճը մի քանի անգամ գերազանցում է Եվրամիության միջին ցուցանիշը:

Ռուսաստանւ մայրաքաղաքը բավական «թանկ» քաղաք է համարվում, որտեղ գներն ավելի բարձր են, քան նահանգներում: Համեմատենք սննդամթերիք առանձին տեսակների գները Մոսկվայում եւ Բելգորոդում: Բարձր որակի հացն այս տարի Մոսկվայում 11 տոկոսով թանկ էր Բելգորոդի համեմատ, տավարի միսը՝ 26 տոկոսով, խոզի միսը՝ 38 տոկոսով:

Ապխտած մսի տարբերությունը երկու անգամ էր, կարագի տարբերությունը՝ 1,5 անգամ, բրինձինը՝ 1,6 անգամ: Նման պատկեր է սննդամթերքի շատ տեսակների դեպքում: Հետաքրքիր է այն մթերքների գնային տարբերությունը, որոնք հիմնականում ներկրվում են, ըստ էության՝ ներմուծվում են մաքսային գներով: Մոսկվայում սուրճի գինը 1,6 անգամ ավել է Բելգորոդից, իսկ լուծվող սուրճինը՝ 2,1 անգամ:

Ի դեպ, պատահական չէ, որ Մոսկվայում աշխատանքային միգրանտները  հակված են աշխատել առեւտրի ոլորտում: Ընդ որում ոչ միայն Ռուսաստանի մայրաքաղաքում, այլեւ ծայրամասերում: Բայց ընդամենը մի քանի օր անց, այն է գալիք տարվա հունվարի 1-ից, օտարերկրացիներին չի թույլատրվի աշխատել շուկաներում, կրպակներում եւ բազմաթիվ այլ վաճառակետերում, բացառությամբ խանութներից:  Որոշ «զիջումներ» միգրանտներին (աշխատակազմի15 տոկոսի չափով) տրվում են ալկոհոլային խմիչքների վաճառքի ոլորտում:

Վերադառնալով ապրելու արժեքի թեմային՝ նշենք, որ Մոսկվայում եւ Երեւանում միջին աշխատավարձի տարբերությունն անհամեմատ մեծ է: Նշենք, որ Ռուսաստանի մայրաքաղաքում հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմում էր մոտավորապես 0.8 մլն դրամին համարժեք ռուբլի՝ առանց պարտադիր սոցիալական ապահովության վճարների: Իսկ Երեւանում, ըստ սեպտեմբերի տվյալների, աշխատավարձը 165 հազար դրամից էլ պակաս է(այսինքն 0.17 մլն դրամից քիչ)՝ ներառյալ պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

Թվում է, բնակչության ընդհանուր եկամուտների տարբերությունը ավելի մեծ կլինի, քան նրանց աշխատավարձերի: Այսինքն, մոսկվայաբնակների վճարունակությունն  ավելի բարձր է, քան երեւանցիներինը: Սակայն սննդամթերքի մանրածախ գների հարաբերակցությունն այնքան էլ մեծ չէ:

Այսպես, նոյեմբերի տվյալներով, Մոսկվայում հացը 39 տոկոսով ավելի թանկ է, քան Երեւանում, ընդ որում կարող ենք ենթադրել, որ փաստացի ապրանքի քաշը նրանց մոտ ավելի մոտ է սահմանված չափանիշին, քան մեզ մոտ: Մոտավորապես նույն պատկերն է պարենային այլ ապրանքների դեքօում (տես ստորեւ բերված աղյուսակը): Իհարկե, կան բացառություններ: Օրինակ, բրինձը Ռուսաստանի«հարուստ»  մայրաքաղաքում 17 տոկոսով ավելի էժան է, քան Երեւանում, արտասահմանյան բանանը՝ 37 տոկոսով:

Հետաքրքիր է Մոսկվայում հասարակական սնունդի սպասարկման ձեռնարկությունների պատվերների արժեքը: Այսպես, ցերեկային ժամերին ճաշն արժեք 10,4 հազար դրամին համարժեք ռուբլի, աշխատանքային ճաշարանում՝ 2,5 հազար դրամից էլ քիչ: Ռեստորանում ընթրիքն արժե 38000 դրամ մեկ անձի համար՝ ներառյալ ոգելից խմիչքը:

Այս բնագավառում մեր ցուցանիշները էականորեն տարբերվում են: Երեւանում նոյեմբերին խորովածի մեկ չափաբաժինն արժեր 2200 դրամից էլ քիչ, 50 գրամ օղին՝ 356 դրամ, մեկ բաժակ հյութը՝ 350 դրամ: Այնպես որ 3000 դրամով կարելի է կշտանալ: Ընդհանուր առմամբ ստացվում է, որ Երեւանում սննդամթերքն ավելի էժան է, քան Մոսկվայում, բայց թանկ է, քան վերը նշված Բելգորոդում:

Սմբատ Գրիգորյան


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ