News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ազատության հրապարակից այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կայացել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի եւ իր համախոհների երթը քաղաքի կենտրոնական փողոցներով՝ իրազեկելու մարդկանց Մաքսային միության թերությունների մասին։ (ֆոտոռեպորտաժ)

Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ ՝ «ՄՄ հավասար է անվճար ուղեգիր դեպի Սիբիր», «Ես հայ եմ՝ եվրոպացի», «No to Russian Empire», «Ոչ ՄՄ, կեցցէ ազատ ու անկախ Հայաստանը» գրառումներով։

Հայրիկյանի խոսքով՝ հիմա իրենք դեռ հնարավորություն ունեն ինչ-որ բան փոխելու: «Այսօր տարվում է քաղաքականություն Հայաստանը դատարկել հայերից, հայերին հիասթափեցնել հայրենիքից։ Հիմա Նոր տարի են նշում, բայց մի քանի շաբաթ հետո բոլորի մոտ սկսելու է խորը դեպրեսիա»,- ասել է նա։

Մինչեւ երթի սկսվելը՝ Հայրիկյանն ու իր համախոհները աղոթեցին եւ երգեցին ՀՀ հիմնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ