News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էլեկտրաէներգիայի համար աճող հաշիվները Միացյալ Թագավորության բնակիչներին ստիպում են խնայել լույսը: Կրակի վրա յուղ են լցնում էներգետիկական ընկերությունները, որոնք բրիտանացիներին առաջարկում են երկուսով ցնցուղ ընդունել կամ հրաժարվել ավանդական հինգժամյա թեյախմությունից:

«Խնայողություն արեք սուրճի եւ թեյի հաշվին: Թեյնիկը մի  միացրեք: Շաբաթական երկու անգամ սուրճից եւ թեյից հրաժարվելը ձեր ծախսը տարեկան  10 ֆունտ ստեռլինգով կկրճատի», - հայտնում է First Utility-ն, որի խորհուրդները մեջբերում է Russia Today-ը:

Խնայողության մեկ այլ միջոցը, ըստ փորձագետների, համատեղ ցնցուղ ընդունելն է, որը տարեկան կօգնի խնայել 154 ֆունտ ստեռլինգ:

Խնայողության այլ միջոց է լույսերի վաղ անջատումը: «Դա շատ ուրախ բան է», - պնդում է ընկերություններից մեկը:

Քեմերոնի կառավարության հակառակորդները կարծում են, որ նման խորհուրդները չեն կարող կատակների կամ ծիծաղի տեղիք տալ: Ջերմաէներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներն ասում են, որ ընդամենը ցանկանում են օգնել սպառողներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ