News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այսօր՝ հունվարի 8-ին, մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ինստիտուտի լրատվական ծառայությունից:

53-ամյա ռեժիսորը մահացել է ծանր հիվանդության պատճառով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արձակագիր Լեւոն Խեչոյանի եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել է 20 հազար եվրոյին եւ 10 հազար եվրոյին համարժեք դրամ:

Նշենք, որ Արմեն Մազմանյանը ծնվել էր 1960թ փետրվարի 15-ին: 1981-1986թթ աշխատել է  «Երեւանի կամերային թատրոնում»՝ որպես  դերասան, ռեժիսոր, 1986-1988թթ  «Պատանեկան թատրոն-ստուդիայի» գեղարվեստական ղեկավարն ու ռեժիսորն էր, 1986-1988թթ  «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսորն էր, 1987-1989թթ՝  «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում»՝ ռեժիսոր, ստաժոր: Արմեն Մազմանյանը եղել է «Գոյ» թատրոն-լաբորատորիայի, «Ազատ արվեստի ակումբի», «Հայարտ» նախագծի հիմնադիրնեւղեկավարը, «Ազատ թատրոն» նախագծի հիմնադիրն ու համահեղինակն է: 2011թ  Երեւանի թատրոնիեւկինոյի պետական ինստիտուտ, ռեկտորն է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ