News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեկ` հունվարի 10-ի երեկոյան հարձակում է կատարվել Շիրազի փողոցում գտնվող փոխանակման կետի վրա: Երկու տղամարդ մտել են Շիրազի 26/2 հասցեшւմ գտնվող խանութ, որտեղ տեղակայված է դրամի փոխանակման կետ, սպառնալիքների ներքո աշխատակցից պահանջել գումար:

Սակայն վերջինս դիմադրել է, դուրս է եկել խցից ու հարձակվել նրանց վրա: Հանցագործները սկսել են հարվածել ապակիներին, կոտրել դրանք, սակայն չի հաջողվել հափշտակել գումարը, բարձրացրած աղմուկից` նրանք դիմել են փախուստի:

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am–ին հայտնել են, որ հանցագործները դեռ չեն հայտնաբերվել, նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ: Կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ